
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին զայրացրել է թիմի մարզման ժամանակ Գոնսալու Իգուայինի և Դավիդ Լուիսի միջև առաջացած կոնֆլիկտը:
Ֆուտբոլիստները Եվրոպա լիգայում «Արսենալի» հետ եզրափակչի նախախաղային մարզման ժամանակ տարաձայնություն են ունեցել: Վեճից հետո իտալացի մարզիչը բարկացել է, նետել գլխարկն ու լքել խաղադաշտը:
Հավելենք, որ այսօր լոնդոնյան երկու ակումբները կխաղարկեն Եվրոպա լիգայի գավաթը: Հանդիպման մեկնարկը՝ 23-00-ին:
Տեսանյութը՝ այստեղ: