«Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Ֆուտբոլային ակումբ» հաղորդման հերթական թողարկման ժամանակ վարողներ Վասիլի Ուտկինը, Սերգեյ Բունտմանն ու Մաքսիմ Կուռնիկովը քննարկել են այսօր Եվրոպայի լիգայի եզրափակիչը՝ «Չելսիի» և «Արսենալի» միջև:
Ուտկինը և Բունտմանը նշել են, որ եզրափակչում են իրենք սատարելու են «Արսենալին»՝ թիմի հայ կիսապաշտպան Հենրիխի Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:
Հայկական արմատներ ունեցող Բունտմանը պաշտպանել է Մխիթարյանի՝ Բաքու մեկնելուց հրաժարվելը և նշել, որ հպարտ է այն բանի համար, որ հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում:
«Ես էլ կհպարտանայի: Ես հետ տվեցի օդանավիիմ տոմսերը, պատրաստվում էի այնտեղ գնալ: Այս կապակցությամբ թվիթ գրեցի, որից հետո ադրբեջանական մամուլում իմ մասին սարսափելի բաներ գրեցին: Ես տոմսերը հետ եմ տվել, քանի որ մտահոգված եմ ընդհանուր իրավիճակով: Ես չեմ ուզում դիտել հանդիպումը, քանի որ իմ գլխում ուրիշ մտքեր են… Այդ թվիթում ես Ադրբեջանի մասին ոչ մի չար խոսք չեմ ասել: Թե ով ինչպես է հասկացել՝ իրենց գործն է: Սակայն երբ ես կարդացի, թե իմ մասին ինչ են գրել ադրբեջանցի ընթերցողները, հիմա այլևս չեմ պահի և կասեմ: Բարեկամներս, եթե դուք այսպես ձեր հողը պաշտպանեիք, ինչպես ինձ վրա եք հարձակվում, ձեզնից ոչ ոք նույնիսկ մի թիզ հող չէր խլի: Ինձ այլևս ամենևին չի հետաքրքրում, թե դուք իմ մասին ինչ կասեք: Ամեն ինչ ասել եք, ցտեսություն: Давай, до свидания (Վերջ, հաջող.- խմբ.)»,- ասել է Ուտկինը:
Քննարկելով բուն խաղը՝ զրուցակիցները նշել են, որ մի փոքր առավելությամբ ֆավորիտ կարելի է համարել «Արսենալը», որին Եվրոպայի լիգայի եզրափակչում հաղթանակն անհրաժեշտ է հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հայտնվելու համար: