ԱՄՆ-ում 1,3 մլն դոլարով աճուրդում վաճառվել է նոութբուք՝ ամենավտանգավոր համակարգչային վիրուսներով. «Սինհուա»
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում 1,3 մլն դոլարով աճուրդում վաճառվել է նոութբուք՝ ամենավտանգավոր համակարգչային վիրուսներով. «Սինհուա»

ԱՄՆ-ում 1,3 միլիոն դոլարով աճուրդով վաճառվել է Persistence of Chaos («Քաոսի մշտակայությունը») կոչվող լոտը: Դա 10,2-դյույմանոց Samsung NC10-14GB նոութբուքն է: Համակարգչի ռեկորդային գինը բացատրվում է դրա յուրօրինակ միջուկով: Այն իրենց ներկայացնում է ամենավտանգավոր և «հանրաճանաչ» վիրուսների հավաքածու՝ յուրատեսակ «պատմական սպառնալիքների կատալոգ»:

«Սինհուա» գործակալության հաղորդմամբ՝ Samsung NC10-14GB-ում բեռնված է վեց վիրուս, որոնք վերջին երկու տասնամյակում լրջագույն տնտեսական վնաս են պատճառել, որը կազմել է 95 միլիարդ դոլար: Բոլոր վիրուսներն էլ վտանգ չեն ներկայացնում, քանի դեռ նորութբուքը միացված չէ Համացանցին և USB-ի միջոցով Wi-Fi-ին:

Գնորդին հանձնելուց առաջ համակարգիչը կհանեն շարքից և կզրկեն Համացանցին միանալու հնարավորությունից: Քանի որ ԱՄՆ-ում վնասաբեր վիրուսների տարածումն արգելված է, դրանցով նոութբուքն աճուրդի էր դրվել որպես «արվեստի օբյեկտ»:

Այդ ինստալացիան նաև ներկայացվել է որպես հետազոտական նյութ, որը նախատեսված է «գիտական նպատակներով օգտագործման» համար: Վիրուսները նութբուքում բեռնել է չինացի նկարիչ Գուո Օ Դոնգը Deep Instinct ընկերության պատվերով, որն զբաղվում է կիբեռանվտանգությամբ: Իրենց արտասովոր ստեղծագործությամբ նրանք ցանկացել են ցուցադրել, որ անտեսանելի համակարգչային վիրուսները կարող են ուղղակիորեն ազդել իրական աշխարհի վրա և շոշափելի նյութական վնաս հասցնել նրան:



Նման նյութեր