Անդրեն և Սիրուշոն պատրաստվում են ներկայանալ նոր համագործակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք երգչի սոցցանցային էջերից։
Անդրեն հրապարակելով Սիրուշոյի հետ համատեղ լուսանկարներ՝ մակագրել է․ «Ստեղծում ենք նոր բան իմ լավագույն ընկերոջ հետ»։ Լուսանկարներն արված են աշխատանքային ընթացքից, սակայն երկրպագուների համար կատարողներն առայժմ փակագծեր բացել չեն ցանկանում
Նշենք, որ հունիսի 1-ին Ստեփանակերտի հրապարակում համերգ է նախատեսել Սիրուշոն, իսկ հունիսի 2-ին համերգային ծրագրով Արցախում հանդես կգա Անդրեն։
Հիշեցնենք այս ընթացքում Սիրուշոն զբաղված է իր նոր՝ «Զոմա-զոմա» երգի տեսահոլովակի նկարահանումներով, որի հիմնական տեսարանները նկարահանվել են Կոնդում։