Մայիսի 30-ին Սալվադորի ափերի մոտ ցունամիի սպառնալիք է հայտարարվել 6,6 մագնիտուդով երկրաշարժից հետո: Այդ մասին Twitter-ում հայտնել է լատինամերիկյան երկրի շրջակա միջավայրի պահպանության և բնապաշարների նախարարությունը:
«Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:03-ին (Երևանի ժամանակով 13:03-ին): Ցունամիների նախազգուշացման խաղաօվկիանոսյան կենտրոնը ծանուցում է հրապարակել ցունամիի սպառնալիքի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: