Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի շրջանակում մայիսի 27-28-ին Assunta Madre ռեստորանում անցկացվեց գաստրոնոմիկ էքսպերիմենտ GOURMET FEST-ը, որը հայկական ավանդական և բարձրակարգ խոհանոցը միավորող յուրօրինակ մենյու ստեղծելու նոր քայլ է:
«Armenian Assembly» հասարակական կազմակերպությունը ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի Հայ առաքելական եկեղեցու թեմի մասնակցությամբ և աջակցությամբ սույն թվականի մայիսի 27-ից հունիսի 1-ն անցկացնում է Հայկական մշակույթի օրերը Մոսկվայում:
GOURMET FEST-ը առաջին և իր տեսակի մեջ եզակի գաստրոնոմիկ միջոցառում է՝ Միշլեն աստղ ունեցող ռեստորանների երկու հայտնի շեֆ-խոհարարների՝ Կարեն Թորոսյանի (Bozar ռեստորան, Բրյուսել, Բելգիա) և Ստեֆանո Չիոտիի (Nostrano ռեստորան, Պեարո, Իտալիա), Հայաստանի առաջատար ռեստորանների (Չինար,The Club, Մայրիգ, Լավաշ) շեֆ-խոհարարների և и Ararat Park Hyatt Moscow հյուրանոցի շեֆ-խոհարար Նարեկ Ավագյանի մասնակցությամբ։
Armenian Assembly հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված միջոցառումը նախատեսում էր երկօրյա ձևաչափ՝ մայիսի 27-ին ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվեց կլոր սեղան-մասնագիտական հիմնահարցերի քննարկում, իսկ մայիսի 28-ին՝ գաստրոնոմիկ երեկույթ՝ գալա-ընթրիկ:Երեկոն բացեցին Թինա Կանդելակին և ֆուտբոլային մեկնաբան, Armenian Assembly-ի, Սպորտի և երիտասարդության կոմիտեի համանախագահ Նոբել Արուստամյանը: Տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանն օրհնեց երեկոն և Armenian Assembly-ի գործունեությունը՝ ի բարօրություն հայության:
Նոբել Արուստամյան, ֆուտբոլային մեկնաբան, Armenian Assembly-ի Սպորտի ևերիտասարդության կոմիտեի համանախագահ.
«Ի շնորհիվ մեր՝ «միշլենյան աստղեր» Կարեն Թորոսյանի և Ստեֆանո Չիոտիի տաղանդի, ինչպես նաև Հայաստանի առաջատար ռեստորանների շեֆ-խոհարարների, այսօր հայկական խոհանոցը փայլեց նոր գույներով, շեշտադրմամբ ու երանգներով»:
Այս համատեղ ստեղծարարության արդյունքը դարձավ ճաշացանկը, որն ինքնատիպ ֆյուժն է՝ հիմնված հայկական ինգրեդիենտների և եվրոպական խոհանոցի տեխնիկաների օգտագործման վրա։
Կարեն Թորոսյան, շեֆ-խոհարար
«Հայկական խոհանոցն իմ ժառանգությունն է: Իմ խոհանոցը՝ ֆրանսիականն է, բայց դրանում պահպանվել են հայկականի երանգները»:
Ստեֆանո Չիոտի, շեֆ-խոհարար
«Կարծում եմ՝ խոհարարության միջոցով մշակույթների միավորումը, որը տեղի է ունենում ափսեի մեջ և կլոր սեղանի շուրջ, ժողովուրդներին միավորելու լավագույն ճանապարհն է: Ես հավատում եմ, որ դա հրաշալի արդյունքներ կունենա»:
Ընթրիքի ճաշացանկում միավորված էին Հայաստանի գաստրոնոմիկ ավանդույթները և իտալական և ֆրանսիական պատրաստման տեխնիկաները։ Ընթրիքը մեկնարկեց սառը խորտիկներով՝ սևիչե խեցգետնի վզիկներով հայկական սիգից բիզիլիկի ամոքունքով (դրեսսինգ) թառափի խավիարով և հնդկաձավարով ոստրեներ, հայկական իշխան՝ Գրավլակս տեխնիկայով մարինացված ցիտրուսների հետ։ Քիչ ուշ խոհարարները ներկայացրեցին տաք ուտեստները՝ խռթխռթան սմբուկ ոչխարի պանրով համեմված ընկույզով: Երեկույթի գլխավոր ուտեստն էր ռիզոտո հայկական աճառից պարմեզանով, դիլիջանյան սարի սնկով գառան կառե։ Իսկ դեսերտին հյուրերին մատուցեցին թթի սորբեթ և կաթնային պուդինգ՝ ֆստխով ու վարդի թերթիկների մուրաբայով։
Երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացվեցին հայկական Zorah Yeraz գինին, որը Bloomberg-ի կողմից ճանաչվել է որպես հայկական ամենալավ գինի և լեգենդար կոնյակ «Ararat» Aznavour Signature blend-ին՝ Հայաստանի խորհրդանիշն ու հպարտությունը: Հյուրերին դիմավորեցին նռով և կուանտրոյով հատուկ կոկտեյլներով:
GOURMET FEST-ին մասնակցում էին ռեստորանային ոլորտի, մշակութային, դիվանագիտական և կորպորատիվ ոլորտների հայաստանյան և ռուսաստանյան բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև Armenian Assembly Հոգաբարձուների խորհրդի անդամները։
GOURMET FEST հրավիրյալների թվում էին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ ևհիմնադիր Սամվել Կարպետյանը, «Ալֆա-գրուպ» ընկերության համասեփականատեր ևկոնսորցիումի վերահսկիչ խորհրդի նախագահ Միխայիլ Ֆրիդմանը, ЕСН ընկերություններիխմբի սեփականատեր Գրիգորի Բերեզկին, ձեռնարկատեր, Armenian Assembly–իՀոգաբարձուների խորհրդի անդամ Վահե Ենգիբարյանը, «Независимая газета»-իսեփականատեր Կոնստանտին Ռեմչուկովը, Մոսկվայի կառավարության նախարար ՎլադիմիրՊետրոսյանը, Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, ակադեմիկոսներ Դմիտրի Պուշկարը և Արամայիս Կամալովը, ռեստորատորներ ԲորիսԶարկովը, Ալեքսանդր Սորոկինը, Ալեքսանդր Ռապոպորտը, «СКАРТЕЛ» ընկերության հիմնադիրև սեփականատեր Ալբերտ Ավդոլյանը, “Ավիլոն” ընկերությունների խմբի համասեփականատեր ևտնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, ձեռնարկատեր Ռոբերտ Պարանյանցը, АКБ «ТрансСтройБанк» տնօրենների խորհրդի անդամ Պյոտր Չիտիպահովյանը, «Հոլդինգներիբացում» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Ահանբեկյանը, «Русское лото» լոտո ընկերության սեփականտեր Արմեն Սարգսյանը, BREUS Foundation միջազգայինմշակութային հիմնադրամի նախագահ Շալվա Բրեուսը, «Снегири Девелопмент» ընկերության սեփականատեր Ալեքսանդր Չիգիրինսկին, «Яндекс» ընկերության գլխավոր տնօրեն ՏիգրանԽուդավերդյանը, ձեռնարկատեր Արթուր Յունայևը, ձեռնարկատեր Սերգեյ Ադոնևը, ռուսաստանյան պետական գործիչ Սերգեյ Կապկովը, «Ջամիլկո Ջամիլ» ընկերության համասեփականատեր և տնօրենների խորհրդի նախագահ Ջամիլ Խալեդը, ԲԿՄԱ մոսկովյանֆուտբոլային ակումբի նախագահ, Armenian Assembly–ի Հասարակական նախագահականխորհրդի անդամ Եվգենի Գիները, պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանՎարդան Տողանյանը, երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր, Armenian Assembly–իհասարակական նախագահական խորհրդի անդամ Ստաս Նամինը, Armenian Assembly-իԿանանց նախաձեռնությունների կոմիտեի անդամներ Իրինա Պոչիտայևան, լրագրողներՔսենիա Սոբչակը, Անդրեյ Մալախովը, Թինա Կանդելակին և հայտնի դիզայներ ԱլեքսանդրՍիրադեղյանը:
Ալին Կամակյան, լիբանանահայ գործարար, «Մայրիգ» ռեստորանի հիմնադիր
«Ես շատ երախտապարտ եմ Armenian Assembly-ին այս նախաձեռնության համար: Ես սկսեցի բացահայտել աշխարհը և իմ նվիրական երազանքը դարձավ հակական խոհարարության տարածումը: Հիմա շնորհիվ «Մայրիգի»՝ հայկական դրոշն առկա է շատ վայրերում: Եվ այսօր ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք Մոսկվային ծանոթացրեցինք հայկական խոհարարական արվեստին: Armenian Assembly-ին միավորեց մեզ՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչներին հավաքելով մեկ հարկի տակ: Հիմա մենք կառուցում ենք ապագան ամենաամուր հիմքերի վրա, և ես համոզված եմ, որ մենք կարող ենք կիսել մեր խոհարարական ժառանգությունը ամբողջ աշխարհի հետ»:
Դավիթ Երեմյան, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և սեփականատեր ( «ՊանդոկԵրևան» ռեստորանների ցանց, Լավաշ Շերեփ, Smoking Chief ռեստորաններ)
«Նման համագումարները պետք է պարբերական լինեն, որպեսզի հասնենք մեր ընդհանուր նպատակին՝ հայկական խոհանոցի հանրայնացմանն ու տարածմանն ամբողջ աշխարհում, որպես բրենդ ներկայացնելուն։ Շատ երկրներ են հայտնի իրենց ազգային խոհանոցով, և մեր խոհանոցը ոչնչով չի զիջում ո՜չ ֆրանսիական, ո՜չ իտալական, ո՜չ չինական խոհանոցներին։ Ավելին՝ մենք նույնիսկ առավելություն ունենք՝ հայկական խոհանոցն ամենաառողջ և թեթև խոհանոցներից է, քանի որ Հայաստանը հարուստ է բնական մթերքներով, իսկ դա այսօր մեծ առավելություն է»։
Այս նշանակալի միջոցառումը կունենա իր շարունակությունը։ Հայկական բարձր խոհանոցի երեկույթի ընթացքում Armenian Assembly-ն ներկայացրեց այս գաստրոնոմիկ նախագծի շարունակության թողարկումն արդեն Հայաստանում։ Երևանում աշնանը կմեկնարկի նոր GOURMET նախագիծը։
Աշոտ Բարսեղյան MBG Hospitality-ի ներկայացուցիչ, Հայաստանի ռեստորանների ասոցիացիայի համանախագահ
«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել “Armenian Assembly”-ին հայկական գաստրոնոմիայի մակարդակի բարձրացմանն ուղղված այս կարևոր միջոցառման համար: Լիահույս ենք, որ աշնանը նման բարձր մակարդակով միջոցառում կանցկացվի նաև Հայաստանում: Համոզված ենք, որ մենք պատշաճ կերպով կիրականացնենք առաջին GOURMETFEST-ը Հայաստանում: Սա առաջին GOURMET FEST-ն միջոցառումն էր, և այն պարզապես հրաշալի էր: Հաջորդը մենք կկազմակերպենք ավելի լայն ձևաչափով, քանի որ մենք՝ հայերս, շատ բան ունենք ցույց տալու, պատմելու և զարմացնելու: Մեր մեկնարկած գործերին հաջողություններ եմ մաղթում»:
GOURMET FEST-ի առաքելությունն է հայկական խոհանոցի հանրահռչակումն ու աշխարհի գաստրոնոմիկ քարտեզի վրա Հայաստանի դիրքավորումը, ինչպես նաև փորձի և նոր գաղափարների փոխանակման համար հարթակի ստեղծումը:
Նախագիծն ամեն տարի Հայաստանում կհամախմբի ռեստորանային և գաստրոնոմիկ ոլորտների միջազգային փորձագետների վարպետյաց դասեր, պանելային քննարկումներ և փառատոն իրականացնելու նպատակով, ինչպես նաև նոր գաղափարների և փորձի փոխանակման հարթակ կստեղծի։ GOURMET FEST գաստրոնոմիկ երեկույթը մեկնարկման կետ դարձավ ժամանակակից մեկնաբանմամբ ավանդական հայկակական խոհանոցի ընդարձակ հանրայնացման արշավի համար։
Armenian Assembly հասարակական կազմակերպություն է, որի նպատակը Հայաստանում և Սփյուռում մշակույթի, կրթության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում սոցիալ-ձեռնարկատիրական նախագծերի աջակցությունն ու իրականացումն է:
Armenian Assembly իր ակտիվ գործունեության առաջին տարվա ընթացքում իրականացրել և աջակցել է մշակութային, կրթական, կրոնական-լուսավորչական, զբոսաշրջային և այլ նախագծեր: