ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթին, որի նպատակը «կադաստրային» փաստաթղթերում կնիքի պահանջի վերացումն է:
«Սա ևս մեկ քայլ է դեպի ինտեգրված, առցանց, ինքնաշխատ, անթուղթ կադաստր, որի ստեղծումը ՀՀ կառավարության 2018-2022 թթ. ծրագրի դրույթ է։ Կնիքի պահանջի վերացումը շոշափելիորեն կփոխի Կադաստրի հետ գործ ունեցող քաղաքացու կյանքի որակը»,- ասաց Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և ավելացրեց, որ փաթեթի առաջարկների երկրորդ արդյունքը սեփականության՝ նոր նմուշի վկայականներն են, որոնք թվային տարբերակով մատչելի կլինեն նաեւ առցանց։ Երրորդ առաջարկով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն վերանվանվում է պարզապես ՀՀ կադաստրի կոմիտե։
Ընդունված փաթեթի բաղկացուցիչ նախագծերն են՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխությունների եւ լրացումների նախագծերը, որոնք կուղարկվեն Ազգային ժողովի ընդունմանը: