«Երկու պետություններում էլ ԱՄՆ զարգացման ծրագրերը մեկնարկեցին դատական համակարգի առողջացման հետևողական քայլերով»
Advertisement 1000 x 90

«Երկու պետություններում էլ ԱՄՆ զարգացման ծրագրերը մեկնարկեցին դատական համակարգի առողջացման հետևողական քայլերով»

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումներից.

«ԷՍՊԻՍԻ ԲԱՆ

Երկրորդ աշխարհամարտում (1939-1945) պարտված Գերմանիայի ու Ճապոնիայի հետպատերազմյան տնտեսական հրաշքը պայմանավորված էր ոչ թե պատերազմում պարտված այս երկրների ինքնուրույն տնտեսական քաղաքականությամբ, այլ այն հանգամանքով, որ տնտեսական քաղաքականության հիմնական առանցքը հանդիսացավ ԱՄՆ-ը, որը ոչ միայն խոշոր ներդրումներ էր անում, այլեւ ուղղորդում ու վերահսկում էր բարեփոխումների ընթացքը։

Սա չի նշանակում, որ Արեւմուտքի հետ հարաբերությունները ենթադրում են սեփական նախաձեռնություններից հրաժարում։ Հակառակը, գերմանացիներին ու ճապոնացիներին հաջողվեց պատերազմի հետեւանքները հաղթահարել ամերիկյան օգնությանն ու տնտեսական կոշտ միջամտությանը գումարելով սեփական կենսունակությունը։ Ի դեպ, երկու պետություններում էլ ԱՄՆ զարգացման ծրագրերը մեկնարկեցին դատական համակարգի առողջացման հետեւողական քայլերով»։