Ամերիկացի փոփ-երգչուհի Արիանա Գրանդեն հետաձգել Է իր մի քանի համերգները համաշխարհային շրջագայության շրջանակում՝ լոլիկից հանկարծակի առաջացած ալերգիայի պատճառով: Այդ մասին նա հայտնել Է իր Instagram-օգտահաշվում: Երգչուհին պարզաբանել Է, որ ալերգիկ ռեակցիայի պատճառով ուռել Է կոկորդը, բայց ինքն արդեն ապաքինվում Է: Գրանդեն նաեւ շնորհակալություն Է հայտնել երկրպագուներին աջակցության համար եւ խոստովանել, որ մինչեւ այժմ Էլ այն զգացողությունն ունի, ասես կակտուս Է կուլ տվել:
«Ավելի անարդար ոչինչ չկա, քան լոլիկից ալերգիայի հայտնվելը իտալացի կնոջ մոտ»,-վրդովվել Է Գրանդեն: Նրան զարմացրել Է, որ մթերքի նկատմամբ նման ռեակցիան ի հայտ Է եկել միայն 25 տարեկանում: Արիանա Գրանդեն կինոյի եւ թատրոնի դերասանուհի Է, փոփ-երգչուհի եւ ֆոտոմոդել: Փետրվարի 8-ին նա թողարկել Է Thank U, Next հինգերորդ ստուդիական ալբոմը, որը բաղկացած Է 12 թրեքից: Նույն օրը թողարկվել Է նրա Break Up with Your Girlfriend, Iʼm Bored հոլովակը որը մեկ շաբաթում հավաքել Է ավելի քան 61 մլն դիտում: 2018 թվականի նոյեմբերին Գրանդեն տարվա կին Է ճանաչվել Billboard հանդեսի վարկածով: