
Իսպանացի լրագրող Սառա Կարբոներոն՝ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի կինը, վիրահատության է ենթարկվել, հայտնում է The Sun-ը:
Վիրահատությունը հաջող է անցել ու դարպասապահի կինը դուրս է գրվել հիվանդանոցից: Ավելի վաղ Կարբոներոն հայտնել էր, որ բժիշկներն իր մոտ ձվարանի քաղցկեղ են հայտնաբերել:
Հիշեցնենք՝ անձամբ Կասիլյասի մոտ ևս վերջերս առողջական խնդիրներ էին առաջացել:
Մայիսի սկզբին դարպասապահը սրտի կաթված էր ստացել մարզման ժամանակ: Կասիլյասը տեղափոխվել էր Պորտուի հիվանդանոցներից մեկը, որտեղ վիրահատվել էր:
Կասիլյասի կյանքին հիմա ոչինչ չի սպառնում:
Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահի պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ 38-ամյա դարպասապահը կարող է ավարտել կարիերան ու պաշտոն ստանալ «Պորտուում»: