
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը համացանցում կհրապարակի չորս նոր գիրք Հարի Փոթերի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պատրաստվեք էլ ավելի խորանալ կախարդության հարուստ պատմության մեջ ոչ մեծ էլեկտրոնային գրքերի նոր սերիայի հետ»,- ասվում է Pottermore կայքում:
Չորս գրքից բաղկացած շարքը, որոնք անվանվել են Հոգվարթսի դասընթացների պատվին, ընթերցողներին «ժամանակի մեջ հետ կտանեն ՝ իմանալու Հարի Փոթերի պատմության հիմքում գտնվող ավանդական ֆոլկլորի ու կախարդանքի մասին»:
Առաջին երկու հրատարակությունները կայքում կլինեն հունիսի 27-ին:
Ջոան Ռոուլինգը Հարի Փոթերի մասին յոթ գրքի հեղինակ է: Դրանք լույս են տեսել 1997-2007 թվականներին և թարգմանվել են 65 լեզուներով: Ընդհանուր տպաքանակը գերազանցել է 400 միլիոնը: