Դանիել Իոաննիսյանն իր էջում գրում է. «Կապնվեցի Ամստերդամում ապրող ընկերներիս հետ։ Մել Դալուզյանի կարևոր օրգանները խոցված չեն, արյան կորուստը շատ չի, գիտակցությունը տեղն է, կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Նիդեռլանդների ողջ թագավորությունն, այժմ, քննարկում է մեր հայրենակցի արարքը։
Հիշեցնեմ, եր երեկ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու ռեկորդակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Մելը վնասազերծել է դանակներով զինված երկու անձի, ովքեր փորձում էին կողոպուտ կատարել»։