«ՎԵՏՕ»-ն ունի իր օրակարգը, որը չի փոխվի նույնիսկ, եթե Ջորջ Սորոսը հաղորդում տա. ՎԵՏՕ
Advertisement 1000 x 90

«ՎԵՏՕ»-ն ունի իր օրակարգը, որը չի փոխվի նույնիսկ, եթե Ջորջ Սորոսը հաղորդում տա. ՎԵՏՕ

«ՎԵՏՕ» շարժումը հայտարարում է, որ ծիծաղելի են Սորոսի փողերով սնվող, տարիներ շարունակ ատելություն և թշնամանք սերմանող  մարդկանց կլյաուզաները, զավեշտալի բողոքները, հաղորդումները և մնացած այլ իրենց հարիր կեղտոտ խաղերը: 

«ՎԵՏՕ»-ն ունի սեփական գործողությունների օրակարգ, որը չի կարող փոխվել նույնիսկ այն դեպքում, եթե Ջորջ Սորոսն անձամբ հաղորդում ներկայացնի ոստիկանություն կամ փորձի իր վարձու գործակալների միջոցով խափանել մեր ակցիաները:

«ՎԵՏՕ»-ի նպատակն է մաքրել մեր պետությունը երկու կոպեկի համար երկիրը վաճառելու պատրաստ գործակալներից, Սորոսի ցանցից, որն արդեն հարմար տեղավորվել է ԱԺ-ում ու կառավարությունում, և այս խնդրի իրագործման ճանապարհին մեզ ոչ Լարիսա Մինասյանի հաղորդումները կարող են կանգնեցնել, ոչ էլ սորոսականների վայնասունները: Մենք ունենք օրակարգ, որն իրագործելու ենք ճիշտ այնպես, ինչպես պլանավորում ենք:

Վերջնագիր երկիրը տվող օտարներին:

«ՎԵՏՕ»



Նման նյութեր