ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը հոկտեմբերին կկայանա Մոսկվայում: Այդ մասին հայտնել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:
«Ռուսաստանի Դաշնության առաջարկությամբ որոշում Է ընդունվել ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել Մոսկվայում 2019 թվականի հոկտեմբերի 25-ին»,-ասել Է նա վարչապետների՝ մայիսի 31-ին Աշգաբադում կայացած հանդիպմանը: Խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում Լեբեդեւը ճշտել Է, որ Աշգաբադի հանդիպման բոլոր մասնակիցները համաձայնել են առաջարկությանը: «Ցանկանում եմ ընդգծել, որ այն (նիստը) տեղի Է ունենալու Մոսկվայում, բայց Թուրքմենստանի նախագահությամբ, որը պահպանում Է իր նախագահությունը մինչեւ ընթացիկ տարվա վերջը»,-հավելել Է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: