Մի անգամ, տեղի շուկայում, Պաբլո Պիկասոյին, ձեռքին սպիտակ թուղթ բռնած կին է մոտենում:
– Պարոն Պիկասո, – թուղթը նրան ուղղելով, դիմում է կինը, – ես ձեր երկրպագուն եմ: Ինձ համար մի բան չե՞ք նկարի…
Պիկասոն հաճույքով համաձայնվում է, արագ մի քանի գծեր անում, վերադարձնելով թուղթը:
– Տիկին, սա մեկ միլիոն դոլար կարժենա…
– Բայց, պ-ն Պիկասո, դուք 30 վայրկյան ծախսեցիք այս գլուխգործոցի համար…
– Բարի տիկին, ես 30 տարի եմ ծախսել, որ այս գլուխգործոցը կարողանամ 30 վայրկյանում նկարել…
Ստորև՝ գծանկարները, որոնք Պիկասոն արել է մեկ գծով:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը