
Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 7-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Նախիջևանում համատեղ զորավարժություններ կանցկացնեն՝ «Անխախտ եղբայրություն 2019» մարտական կրակոցներով. այս մասին հաղորդում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Նախօրեին տեղի են ունեցել նախապատրաստական աշխատանքները, երկու հանրապետությունների դրոշների փոխանակման արարողությունը: