
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների բրիտանական Spitfire կործանիչի ձեւով ոճավորված թեթեւշարժիչավոր ինքնաթիռ Է կործանվել Լեհաստանի հարավի Սիլեզիայի վոյեվոդությունում: Ինչպես մայիսի 31-ին լրագրողներին հայտնել են հրշեջները, օդաչուն տեղում զոհվել Է:
Կործանման պատճառները պարզվում են: Ականատեսները տեղեկացնում են, որ ինքնաթիռը երկար ժամանակ պտտվել Է անտառի վերեւում՝ ցածրանալով, իսկ այնուհետեւ ընկել Է:
Հայտնի Է, որ ինքնաթիռը պատկանել Է «Դիվիզիոն 303» մասնավոր թանգարանին, որը նվիրված Է լեհական ավիացիայի պատմությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: