
Կատակերգու, դերասան և սցենարիստ Սաշա Բարոն Կոենը հայտարարել է, որ 2006թ.-ին թողարկված «Բորատ» ֆիլմում Պամելա Անդերսոնի առևանգման տեսարանը դերասանուհու և նրա ամուսնու բաժանման պատճառ է դարձել, հայտնում է The Daily Beast-ը։
Սաշա Բարոն Կոենը հիշեցրել է տեսարանի մասին, որում գլխավոր հերոսը վազում է ԱՄՆ փողոցներում և նկատում Պամելա Անդերսոնին, որը շփվում է երկրպագուների հետ։ Նա մոտենում է Անդերսոնին և առևանգում նրան։ Սաշա Բարոն Կոենն առաջին անգամ խոստովանել է, որ տեսարանը մասնակիորեն է բեմադրված. նկարահանման մասին գիտեր միայն Անդերսոնը։
Դերասանը պատմել է, որ ստիպված են եղել կրկին նկարահանել տեսարանը. առաջին փորձի ընթացքում Կոենը առևանգել է Անդերսոնին և նրա հետ փողոց գնացել։ Դերասանուհու երկրպագուներից ոչ մեկը չի կանգնեցրել նրան։ «Ես մտածում էի՝ այս ինչ երկրպագուներ են»,- հիշել է նա։