
Այո՛, թշվառ է այն մարդն, ում խիղճը մաքուր չէ:
Խիղճը ճանկերով հրեշ է, որը քերում է սիրտը:
Այն ինչ եղել է, նորից չի կրկնվի:
Բոլոր կանայք չքնաղ են, բայց նրանց ավելի է գեղեցկացնում տղամարդու սերը:
Երիտասարդությունը ամենահզոր հրաշագործն է:
Հանճարն ու չարագործությունը երկու անհամատեղելի բաներ են:
Որքան քիչ ենք սիրում կանանց, այդքան շատ են նրանք սիրում մեզ, ու այդքան արագ ենք նրանց կործանում գայթակղության ցանցերով:
Ծերության շեմին կյանքն այնքան գարշելի է:
Ուրիշի բերանին կոճակ չես կարող կարել:
Ասում են՝ դժբախտությունը լավ դպրոց է: Գուցե սա ճիշտ է, բայց երջանկությունն է լավագույն համալսարանը: Այն լիակատար է դարձնում հոգու կրթությունը:
Մի՛ թող ընթրիքին այն, ինչ կարող ես ուտել ճաշին:
Գրում եմ ինձ համար, իսկ տպագրում գրածներս գումարի համար:
Նա, ով ապրել ու խորհել է, չի կարող հոգու խորքում մարդկանց չքննադատել: