Տհաճ և ծանր պարտականություն էր բաժին հասել հայրենիքն ազատագրած Դրոյին. հերոսի 135 ամյակն է. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տհաճ և ծանր պարտականություն էր բաժին հասել հայրենիքն ազատագրած Դրոյին. հերոսի 135 ամյակն է. armeniasputnik.am

Դրաստամատ Կանայանը ծնվել է 1884 թվականի մայիսի 31-ին, Իգդիրում.  այս տարի մեծ գործչի 135-ամյակն է: Սովորաբար, նման հոբելյաններն արժե նշել կամ առնվազն առանձնացնել: Մանավանդ, եթե խոսքը, Բաշ-Ապարանի ճակատամարտի գլխավոր գործող անձանցից մեկի, հերոսի մասին է:

Առհասարակ, այդ կարգի նշանակալի անձանց, ազգին ու պետությանը անուրանալի ծառայություններ մատուցած պատմական դեմքերի գործունեության մասին հանրությանը պարբերաբար հիշեցնելու անհրաժեշտությունը կա: Ոչ միայն Դրաստամատ Կանայանի կամ ասենք, Արամ Մանուկյանի, ոչ միայն Գարեգին Նժդեհի կամ Ռուբեն Տեր-Մինասյանի

Բայց ի՞նչ գիտեն մեզանից շատ-շատերը Դրաստամատ Կանայանի ու նրա գործունեության մասին: Եթե հարցում անցկացվի, ապա հանկարծ կարող է պարզվել, որ 90-ականներին կեսերին, այն էլ՝ Հայաստանում, ՀՅԴ գործունեության կասեցման ու ««Դրո» կառույցի» գործի համատեքստում պոպուլյար դարձած «Ելի՛ր, դաշնակ Դրո…» երգից այն կողմ շատերը ուրիշ էլ ոչինչ չգիտեն:

Ու հարցը սոսկ այն չէ, որ թվարկված ու բազմաթիվ չթվարկված գործիչներն անուրանալի ավանդ են ունեցել մեր պետականության վերականգնման գործում: Հարցը նաև սոսկ պատմական իրադարձություններ ու տարեթվեր հիշելու մեջ չէ: Հիմնական հարցը պատմությանը լավատեղյակ լինելն է, ինչը թույլ է տալիս բազմապատիկ ավելի բանիմաց ու հեռատես գործել ներկայում և ապագայի համար:

Իսկ Դրաստամատ Կանայանի մասին տեղեկություններ կարելի է քաղել թեկուզ Վիքիպեդիայից…թեկուզ

Կարծում ենք` շատերը գոնե գիտեն, որ 1918 թվականի մայիսի 23-27-ին Դրաստամատ Կանայանն է ստանձնել Ապարանի ճակատի հրամանատարությունը:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am