Հովհաննես Ավետիսյան. «Սրանք մեր պետականության ռիսկերն են և զարգացման խոչընդոտը: Նոր խաղում այս կանոններին վերջ է դրվելու»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Ավետիսյան. «Սրանք մեր պետականության ռիսկերն են և զարգացման խոչընդոտը: Նոր խաղում այս կանոններին վերջ է դրվելու»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.

«Մի բան ասեմ գնամ քնեմ:

Բազմիցս ասել եմ, որ ինձ/մեզ դուր չեն գալիս քաղաքական ներկա գործընթացները, պարզ մի պատճառով, որ դրանք քաղաքական չեն և թելադրվում են արտաքուստ մեկ անձի կողմից` անհայտ անձանց/ուժերի ազդեցության ներքո: Դուր չի գալիս, քանի որ ներկայի զարգացումները մեզ հնարավություն չեն տալու ստեղծելու մեր երազի երկիր Հայաստանը, որը հեղափոխության գերնպատակն էր: Երկիր, որտեղ մարդը գերագույն արժեքն է, որի բարեկեցությունը պետության անմիջական հոգածության առարկան է, որի իրավունքները և ազատությունները պաշտպանվում և խրախուսվում են ինքնիշխան պետության պետականության ամբողջ ուժով:
Երկիր, որտեղ ՏԱՑ-եր ու հանքեր չկան, այլ գործում են մարդու իրական բարեկեցություն ապահովող համակարգեր և միջավայր:

Հետևաբար մերժելով ներկայի խաղը մենք ստեղծելու և ստեղծում ենք մի նոր խաղ, որը կկերտի ապագայի երազի Հայաստանը: Այս խաղի նախաղաղը ամենակարևոր և դժվար փուլն է, որում ի սկզբանե որոշվելու են հիմնական խաղի կանոնները, այս փուլում մենք մեր ռազմավարական ամբողջ ուժը գործի ենք դնելու և հետագայում ուժերի դասավորությունը տեղի է ունենալու այս խաղի կանոններով: Այս նախախաղի ընթացքում, որ ուժի «աչքը կպավ» նա խաղից դուրս է մնալու: Աշխատում ենք նախաղաղը ստեղծելու վրա և սա ժամանակի ընթացքում ակնառու կդառնա: Մի բան կասկածից դուրս է, ես/մենք չենք համակերպվելու միջակ, ստորադաս, ձևական ինքնիշխանություն ունեցող պետության և գաղութարարների տիրապետության տակ մնացած հանքային և տնտեսական ենթակառուցվածքներով կորզող համակարգերի հետ, որտեղ մարդը ուղղակի աշխատանքային ռեսուրս է դիտարկվում, իսկ մեր պետությունը այլ պետությունների շահեր սպասարկող: Սրանք մեր պետականության ռիսկերն են և զարգացման խոչընդոտը: Նոր խաղում այս կանոններին վերջ է դրվելու»:



Նման նյութեր