Արտակ Բեգլարյան. «Գիտե՞ք, թե սա որտեղ է…»
Advertisement 1000 x 90

Արտակ Բեգլարյան. «Գիտե՞ք, թե սա որտեղ է…»

Արտակ Բեգլարյանի հրապարակումը.

«Գիտե՞ք, թե սա որտեղ է…
Վերջին օրերին Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում Awesome Foundation Artsakh / Օսմ հիմնադրամ Արցախ ֆինանսավորմամբ Natella Danielyanը տեղադրել է գունավոր հովանոցներ՝ երփներանգ տրամադրություն հաղորդելով անցորդներին: Այս հովանոցները կմնան տևական ժամանակ, և այնտեղ պարբերաբար մշակութային միջոցառումներ կկազմակերպվեն: Առաջիկա օրերին վերջնական տեսքի կբերվի նախագիծը: Ի դեպ, եղբորս բալիկներն էլ սիրով կամավորություն են արել 🙂
Իրոք, հրաշալի նախագիծ է ստացվել, արդեն մարդիկ ակտիվորեն գալիս, հմայվում ու նկարվում են այս հատվածում: Շնորհակալություն Նատելլային և բոլոր աջակիցներին:
Եթե դուք էլ նման հիանալի գաղափարներ ունեք, ապա անպայման դիմեք մեզ, մասնակցեք մրցույթին և հաղթելու դեպքում ստացեք $1000 դրամաշնորհ՝ ձեր միջավայրը ավելի լավը դարձնելու համար: Հաշվի առեք, որ ապրիլ-մայիս հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն այսօր է՝ ժամը 23:59-ին: Իսկ ավելի ուշ դիմելու դեպքում, հայտը կքննվի հունիս-հուլիս շրջանում»:
Ահա կիսում եմ Օսմ Արցախ հիմնադրամի կայքի հղումը.
https://www.awesomefoundation.org/hy/chapters/artsakh/



Նման նյութեր