
Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Երևանի Պետական խորեոգրաֆիկ ստուդիայի սաները. 1920-ականների երկրորդ կեսի լուսանկար
Երևանի Պետական խորեոգրաֆիկ ստուդիան (ներկայումս՝ Պարարվեստի պետական քոլեջ) բացվել էր 1924 թվականին, որտեղ քառամյա կրթությամբ սաները սովորում էին դասական և ժողովրդական պարեր: Ստուդիայի հիմնադիր-ղեկավարն է եղել Վահրամ Արիստակեսյանը»: