Մարգարիտ Եսայան. «Կարե՞լի է, չէ մի քիչ բարեխիղճ լինել եւ ասել՝ նախկին խորհրդարանի որոշ, հատուկենտ, մի քանի պատգամավոր ունեին անվտանգություն…»
Advertisement 1000 x 90

Մարգարիտ Եսայան. «Կարե՞լի է, չէ մի քիչ բարեխիղճ լինել եւ ասել՝ նախկին խորհրդարանի որոշ, հատուկենտ, մի քանի պատգամավոր ունեին անվտանգություն…»

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Կայքերից մեկը /armlur.am / ռեպորտաժ է արել, պատգամավորներին հարցում է՝ ինչով են գալիսի ԱԺ, ունե՞ն մեքենա, ունե՞ն անվտանգություն եւ մեկումեջ էլ հոգու պարտքն է համարում ասել, որ նախորդ խորհրդարանում պատգամավորները ունեին անվտանգությունը պահպանողներ,, ախր, հետո էլ սիրելի լրագրողներ նեղանում եք, կարե՞լի է, չէ մի քիչ բարեխիղճ լինել եւ ասել՝ նախկին խորհրդարանի որոշ, հատուկենտ, մի քանի պատգամավոր ունեին անվտանգություն, ընդ որում, բացառապես նրանք, ովքեր այսօր, այո, պատգամավոր չեն, բայց կանգնած են նոր իշխանության կողքին եւ հայտնի հիմնադրամին էլ մեծ-մեծ ներդրումներ են անում եւ վարչապետի տիկնոջն էլ հեչ հետաքրքիր չէ, դրանք ինչ գումարներ են, բյուջեից, թե այլ տեղերից գողացված, կարեւորը՝ մուծվում են․․.

Մի արեք, պարզապես մի արեք էս կարգի բաներ, լրագրողի մասնագիտությունը անբասիր, բարեխիղճ աշխատանք է, մի արեք, մի կեղծեք, հասարակական կարծիքի վրա էս կարգի մանիպուլյացիաներով մի փորձեք ազդել, մանավանդ՝ ախր շատ կողմնակալ եք, չասեմ՝ ինչու․․ճճճճճճճճճճճճճճճճճճճ»:



Նման նյութեր