
Երեկ տեղի ունեցավ մանկական «Նոր Ալիք 2019» միջազգային մրցույթի եզրափակիչը, որտեղ միանգամից երեք տարբեր երկրներ ներկայացնում էին ազգությամբ հայ մասնակիցները՝ Հայաստանն, Աբխազիան և Մեծ Բրիտանիա։
Հայ մասնակիցներին մրցութային հորիզոնականներ գրավել չի հաջողվել, սակայն Հայաստանը ներկայացնող 12-ամյա Կարինա Իգնատյանը արժանացել է հատուկ մրցանակի Ա․ Կոսիգինի անվան ռուսական պետական համալսարանի կողմից։
Մրցույթում առաջին հորիզոնակնը կիսել են Ռուսաստանը ներկայացնող երկու մասնակիցները՝ Ալիսա Գոլոմիսովան և Դենբերել Օրժակը։ Երկրորդ հորիզոնականում է Բելառուսը ներկայացնող Յարոսլավ Սոկոլիկովը։ Երրորդ հորիզոնականը բաժին է հասել Մանա Պակին։
Ավելի մանրամասն՝ life.tert.am