Ծննդյան ամիսը հաճախ կապված է մարդու բնավորության, կյանքի նկատմամբ նրա վերաբերմունքի հետ: Elle.ru-ն ներկայացրել է, թե ինչպես է ծննդյան ամիսն ազդում կնոջ վրա:
Հունվար: Տարվա առաջին ամսին ծնված կանայք ամբիցիոզ են, ամեն բանում կարգուկանոն են սիրում: Նրանք բավական կոնսերվատիվ են, շատ լուրջ են վերաբերվում հարաբերություններին: Երբեմն շատ քննդատական մոտեցում են ցուցաբերում, կարող են մանրուքների պատճառով նյարդայնացնել զուգընկերոջը, բայց դա անում են միայն այն պատճառով, որ նրա համար լավագույնն են ցանկանում: Հունվարին ծնված կանայք գերադասում են իրենց զգացմունքների մասին բոլորին չպատմել, այդ պատճառով էլ մարդիկ նրանց սառն են համարում:
Այս ամսին ծնված կանայք կարողանում են հեռավորություն պահպանել և իրենց թույլ են տալիս մոտենալ նրանց, ում սիրում ու գնահատում են: Որպես կանոն՝ այդ մարդիկ ինտելեկտուալ նույն մակարդակն ունեն, ինչ հունվարին ծնված կանայք:
Փետրվար: Փետրվարին ծնված կանայք ռոմանտիկ են: Ոչ բոլոր տղամարդիկ կարող են հասկանալ նրա՝ հանելուկներով լի բնավորությունը, հասկանալ նրանց՝ անընդհատ փոփոխվող տրամադրության պատճառը: Բայց այս կանանց հարկավոր է յուրահատուկ մարդ՝ հրեշտակային համբերություն ունեցող տղամարդ: Այս կանայք առանձնանում են նաև անսահման երևակայությամբ և աբստրակտ մտածողությամբ:
Միայն թե հաշվի առեք, որ, եթե թեկուզ մեկ անգամ խաբեք նրան, նա կդադարեցնի բոլոր տեսակի հարաբերությունները:
Մարտ: Մարտին ծնված կանանց գնահատում են նրանց հավատարմության ու նվիրվածության համար: Այս կանանց կարող եք վստահել ցանկացած գաղտնիք: Նրանք հաճախ շատ գրավիչ են, խարիզմատիկ: Դժվարությամբ են սիրահարվում, բայց սիրահարվում են երկար ժամանակով: Նրանց իդեալականորեն համապատասխանում են մարտին ծնված տղամարդիկ:
Ապրիլ: Դիվանագետ կանայք են: Շփվող են, հեշտությամբ են խոսակցության թեմա գտնում ցանկացած մարդու հետ: Ապրիլին ծնված կանայք պայթյունավտանգ են. նրանց զուգընկերը չպետք է խանդելու առիթներ ստեղծի: Հակառակ դեպքում մեծ սկանդալը երաշխավորված է: Անհնար է կառուցողական երկխոսություն ունենալ զայրացած կնոջ հետ:
Ժամանակ առ ժամանակ ապրիլին ծնված կանայք իրենց իսկ նկատմամբ խղճահարության նոպաներ են ունենում, ինչը տեսնում են ոչ բոլորը: Ապրիլին ծնված կանայք սիրտը բացում են միայն նրանց առաջ, ովքեր արժանի են վստահության:
Մայիս: Մայիսին ծնվում են համառ և իրենց համոզմունքներին նվիրված կանայք: Նրանք կամային են, ոչ մի դեպքում չեն խախտում իրենց բարոյական կանոնները: Այս կանայք վառ են, գրավիչ: Եթե տղամարդը նրանց դուր չի գալիս, հեշտությամբ կոտրում են նրա սիրտը:
Հունիս: Ամռան սկզբին ծնվում են ստեղծագործող, շփվող, հետաքրքրասեր աղջիկներ: Միշտ ասում են այն, ինչ մտածում են՝ առանց բառեր ընտրելու: Նրանք վստահ են, որ ավելի լավ է ճշմարտությունն ասել դեմքին, և ոչ թե՝թիկունքում: Եվ չնայած նրանք ճիշտ են, դիրքորոշման հետևանքով շատերն են նեղանում նրանցից: Հաճախ տղամարդկանց դիտարկում են՝ որպես խաղալիք կամ զենք՝ սեփական նպատակներին հասնելու համար:
Հուլիս: Հուլիսին ծնված կանայք առանձնանում են սիրալիրությամբ, խաղաղասեր բնավորությամբ: Նրանք խուսափում են կոնֆլիկտներից և նույնիսկ ամենասուր իրավիճակներում կոպտության չեն հասնում: Մարդիկ նրանց խելացի, գեղեցիկ կին են համարում: Մտերիմների հետ անկեղծ են, բայց դավաճանությունը չեն ներում: Նրանք զգում են սուտը:
Օգոստոս: Սովոր են լինել ուշադրության կենտրոնում: Սիրային ու ընտանեկան հարցերում օգոստոսին ծնված կանայք ղեկն իրենց ձեռքն են վերցնում: Չնայած օգոստոսին ծնված կանայք էգոիստ են՝ նրանք մեծ սիրտ ունեն: Բոլորը գիտեն, որ նրանք բարի են ու առատաձեռն: Հումորի զգցում ունեն, բայց չեն սիրում, երբ կատակներն իրենց մասին են:
Սեպտեմբեր: Բարի են, նվիրված, գեղեցիկ: Նրանք լուրջ հարաբերություններ փնտրող տղամարդկանց երազանքն են: Այս կանայք երազում են հեքիաթային հանդիպման մասին, բայց անհաջողությունների պատճառով հաճախ զգուշավոր և փակ են դառնում: Սեպտեմբերին ծնված կանանց գնահատականները քննադատական են, նրանք չափազանց բարձր սպասումներ ունեն զուգընկերոջից: Այս կնոջ սիրտը մեկընդմիշտ գրավելու համար ապացուցեք ձեր բացառիկությունը:
Հոկտեմբեր: Առանձնանում են ուժեղ բնավորությամբ: Զարգացած ինտելեկտ ունեն, կարեկցող են: Շատ զգացմունքային են, բայց նաև՝ շատ խելացի: Կանայք հաճախ նրանց չեն սիրում՝ նախանձելով ընտանեկան բարեկեցությանը: Հոկտեմբերին ծնված կանայք կարողանում են ստեղծել բոլոր պայմանները՝ երջանիկ ամուսնական կյանք ունենալու համար:
Նոյեմբեր: Միշտ մի քայլ առաջ են մյուսներից: Նրանք ակտիվ են, հետևողական, խորաթափանց: Լավ զարգացած ինտուիցիա ունեն: հարկավոր չէ խաղալ նրանց զգացմունքների հետ. ավարտը շատ տխուր կլինի: Նրանք ձգում են տղամարդկանց, քանի որ նրանց հետ հնարավոր չէ ձանձրանալ:
Դեկտեմբեր: Դեկտեմբերին ծնված կանայք հաջողակ են: Նույնիսկ վատ պատմությունից միշտ հաղթող են դուրս գալիս: Բաց սիրտ ունեն, չափազանց անհամբեր են, բայց նաև սիրում են կյանքը: Դժվարություններն այս կանանց չեն վախեցնում, քանի որ վաղ թե ուշ նրանք ստանում են ուզածը: Նույնիսկ սև օրերին չեն հուսալքվում, մարդկանց ոգեշնչում են մեծ գործեր կատարել: Այս կանայք կարողանում են բարձրացնել մյուսների տրամադրությունը: Նրանք կարող են դառնալ զուգընկերոջ երջանիկ թալիսմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը