Յուրաքանչյուրը «մաֆիա» բառի իր ընկալումն ունի, սակայն շատ քչերն են խորացել մաֆիայի հայտնի պարագլուխների ու համապատասխան մաֆիոզ կազմակերպությունների պատմության մանրամասների մեջ։
Մաֆիան գաղտնի հանցագործ կազմակերպություն է։ Ի սկզբանե մաֆիան առաջացել է Իտալիայի Սիցիլիա կղզու ազգաբնակչության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։
Մաֆիան հակադրվել է այդ երկիրը բազում տարիներ ճնշող տիրակալներին։ Եվ որպես դիմադրությունը ճնշող ու մամլիչ ուժ՝ միշտ ծառայել է ոստիկանությունը։ Սիցիլիայի տանջահար բնակիչներն արդեն այդ ժամանակ սովորել էին լեզուն ատամների տակ պահել ու երբեք չարտահայտել սեփական զգացմունքները և չմոռանալ, որ հասարակությունը ոխերիմ թշնամի է։
Մարդիկ երբեք արդարություն չէին փնտրում իշխանությունների մոտ և այդ պատճառով միշտ դիմում էին ժողովրդական պաշտպանի՝ մաֆիայի օգնությանը։
Հետագայում մաֆիան վերահսկողության տակ վերցրեց հանցավոր բիզնեսը՝ մաքսանենգությունը, թմրաբիզնեսը, մարմնավաճառությունը, ու սկսեց համագործակցել հասարակության քաղաքական կառույցների հետ։ Իտալացիները երբեմն պնդում են, որ կան «լավ» մաֆիոզներ, որոնք չեն սպանում, ու կան «վատերը»։ Բազում տարիների ընթացքում մաֆիոզներն իրենց շրջանակներում ձևավորել են կյանքի իրենց սկզբունքներն ու ինքնատիպ իմաստնությունը, որն էլ հենց նրանց օգնեց գոյատևել։
Ստորև կներկայացնենք մի քանի վառ, կտրուկ ու զարմանալիորեն կենսական սկզբունքներ մաֆիայի հայտնի պարագլուխներից։
- Լսիր այն խորհուրդները, որոնք քեզ առավելություն են տալիս։ Ոչ ոքի այդպիսի խորհուրդներ մի տուր։
- Եթե խաբում ես, կարճ կապիր։
- Ձկանը սպանում է բաց բերանը։
- Մի կպիր պրոբլեմին, քանի դեռ այն քեզ չի կպել։
- Որոշ մարդիկ զգուշավորություն են ցուցաբերում չպարտվելու համար։ Զգույշ խաղալով՝ դու միանշանակ կպարտվես։
- Պատահական զուգադիպություններ չեն լինում։
- Հիմար է նա, ով չի կարողանում թաքցնել իր իմաստուն լինելը։
- Կարելի՞ է արդյոք ներել թշնամուն։ Աստված կների։ Մեր խնդիրը նրանց հանդիպումը կազմակերպելն է։
- Մեկ րոպե համբերություն, տասը տարվա հարմարավետություն։
- Արծիվը ճանճ չի որսում։
- Ոչ մի անձնական բան, դա պարզապես բիզնես է։
- Ես իմ 3 տասնյակ վայրենի գլխակերներին կտամ՝ խոսելով հարցեր լուծող մեկ մարդու փոխարեն։
- Խոստում տալուց հեշտ բան չկա։
- Թափ մի տուր կանաչ խնձորի ծառը։ Երբ խնձորը հասնի, այն ինքն իրեն կընկնի։
- Օձին բնից միշտ ուրիշի ձեռքերով հանիր։
- Երբ փոքր էի, Աստծուն աղաչում էի ինձ հեծանիվ ուղարկել։ Հետո հասկացա, որ Աստված այլ կերպ է աշխատում։ Ես գողացա հեծանիվը ու սկսեցի ներում հայցել նրանից։
- Ժամանակ առ ժամանակ դիմացիր հիմարների գոյությանն ու առկայությանը։ Կարող ես արժեքավոր ինչ-որ բան իմանալ, բայց երբեք մի վիճիր նրանց հետ։
- Գետի խորությունը 2 ոտքերով մի չափիր։
- Աշխարհը համբերատարներին է պատկանում։
- Կոռեկտ եղիր բոլորի հետ, շփվող՝ շատերի հետ, մտերիմ՝ ընտրյալների, իսկ ընկեր՝ եզակիների հետ։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը