
Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում վերաբացվել է համայնքի ֆուտբոլային մարզադաշտը, որը կրում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունը։
Վերաբացումից առաջ վերանորոգվել են մարզադաշտի հանդերձարանները, նստարանները, տեղադրվել է նոր ջրային համակարգ։
Բացման արարողությանն անձամբ ներկա է եղել Հենրիխ Մխիթարյանը՝ քրոջ՝ Մոնիկայի հետ։