ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` կնոջ` Նունե Սարգսյանի հետ հանգստյան օրերն անցկացրել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։
Վենետիկում 1717-ից թվականից ծվարած հայկական այս հզոր ժառանգության հետ Հանրապետության նախագահին և նրա կնոջը ծանոթացրել են միաբանության հայրերը` նրանց տանելով գրապահոց, թանգարանային մաս, ապա հյուրերը լուսանկարվել է Մխիթար Սեբաստացու հուշարձանի մոտ։
«Շաբաթավերջը՝ Սուրբ Ղազար կղզում Weekend with the Mkitarist monks on the Armenian island St Lazar»,–իրենց գեղեցիկ ու տպավորիչ նկարները Instagram սոցցանցում մակագրել է նախագահը։