
Հունիսի 15-ից «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է իր կանոնավոր թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ:
«Թռիչքները կայանալու են յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, իսկ հունիսի 24-ից սկսած արդեն դրանք կիրականացվեն ամենօրյա գրաֆիկով:
Տոմսերը կարող եք ձեռք բերել այցելելով ընկերության` Նալբանդյան 19 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակ կամ ավիագործակալների միջոցով»,–հայտնում են ընկերությունից։
Ի դեպ, Թեհրանից ավիատոմսեր կարող եք ձեռք բերել` այցելելով Շահրակ Ղարբ, Ֆարահզադ բուլվար, Սինա բիզնես կենտրոն, հինգերորդ հարկ, 27 գրասենյակ (հեռախոս` +98 21 8836 6400):
Միակողմանի տոմսի արժեքը սկսում է 69.000 դրամից: