
153-րդ Բաքվի հետևակազորային գնդի Սբ. Արսենիի եկեղեցին:
1829թ., այս եկեղեցու մոտ, վրանում գիշերել է Ա.Ս. Պուշկինը, որը գնում էր դեպի Էրզրում:
Ալեքսանդրապոլում, առավոտյան մեծ բանաստեղծը արթնանում է և տեսնում մի սպիտակափառ լեռ: Հարցնում է կազակին, թե դա ինչ լեռ է, նա չիմանալով, պատասխանում է որ Արարատն է: Բանաստեղծը շատ ներշնչվում է, բայց մինչև կյանքի վերջ, չի իմանում որ իր տեսած լեռը Արարատը չէ: Դա Արագածն էր…
Հ.Գ. Այն գտնվում է «Կազաչի պոստ» թաղամասում: Այն կրում է Սերբիայի արքեպիսկոպոս Սբ. Արսենիի անունը: