
Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատկերով նամականիշ կթողարկվի:
Հայ ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում հրապարակել է նամականիշի լուսանկարը`«շուտով» գրությամբ:
Նամականիշի վրա Հենրիխ Մխիթարյանը պատկերված է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով: Այն կարժենա 450 դրամ: