
Միլանի արդարադատության պալատում սկսվել է Եվրոպական խորհրդի իրավական հարցերի և մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ դատական գործընթացը: Նա մեղադրվում է, ԵԽԽՎ պատգամավորների ձայները գնելու նպատակով, Ադրբեջանից 2,3 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ. այս մասին հաղորդում է Turan-ը:
Անվտանգությունից ելնելով՝ Իտալիայի իրավապահ մարմինները նրա համար ուժեղացված հսկողություն են ապահովել:
Նշենք, որ «Կայունության եվրոպական նախաձեռնություն» միջազգային ՀԿ-ն հետաքննում է «խավիարային դիվանագիտության» միջազգային սկանդալը, որի մասնակիցներից է եղել նաև ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Լուկա Վոլոնտեն:
Հիշեցնենք, որ 2016թ. Միլանի դատախազությունը հետաքննություն էր սկսել Վոլոնտեի նկատմամբ և նրա դեմ մեղադրանքներ առաջադրել: