
Քլոե Քարդաշյանը` ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը, հիանալի անակնկալ է մատուցել Նարբեհ անունով երկրպագուին` այցելելով նրա ավարտական երեկույթին։
Գլենդելի Հերբերտ Գուվերի դպրոցի շրջանավարտների երեկույթում 34–ամյա աստղի հայտնվելն իրարանցման է վերածվել, որովհետև ներկաների համար դա անակնկալ է եղել։