Ինչպես ռուսական Արմավիրը կոչեցին Հայաստանի հին մայրաքաղաքի պատվին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ինչպես ռուսական Արմավիրը կոչեցին Հայաստանի հին մայրաքաղաքի պատվին

Արմավիրի հայկական եկեղեցին դարձել է ապագա քաղաքի առաջին կառույցներից մեկը։ GorodArmavir.ru–ին այս մասին պատմել է Երկրաբանական թանգարանի հնագիտության և հնէաբանության բաժնի վարիչ Ալեքսանդր Լոպատինը։

Շուտով Արմավիրը պատրաստվում է տոնել 180–ամյակը, սակայն հետաքրքիր է, որ քաղաքի հիմնադիրները որոշել են եկեղեցի կառուցել ավելի վաղ, քան ձևավորվել է բնակավայրը։ Տնօրենի խոսքով`1839թ–ին Երմանխաբլ աուլի առաջին կառույցների շարքում կառուցվել է հայ–գրիգորյանական եկեղեցին։

«Սկզբում տաճարը փայտից էր, որը 1842թ–ին վառվեց», – պատմել է Լոպատինը։

Դրանից հետո որոշել են քարե եկեղեցի կառուցել և դրամահավաք են կազմակերպել։ Իր ավանդն է ունեցել նույնիսկ Նիկոլայ I կայսրը` շինարարության համար նվիրելով 10 հազար ռուբլի։ Եկեղեցին օրհնելու համար 1848թ–ին քահանա է ժամանել Ստավրոպոլից։

armeniasputnik.am