Ենթադրենք՝ ես պայմանական X ներդրող եմ։ Որոշել եմ ներդրում անել Հայաստանում, որտեղ տնտեսական հեղափոխություն ա հռչակված։ Քանի որ քաղաքական ռիսկեր կան, ուզում եմ ամենաբարձր մակարդակում երաշխիքներ ստանալ, որ տեղի կառավարիչները, հարկային մարմինները ինձ տեռորի չեն ենթարկի։ Կառավարությունից ինձ ասում են, որ հանդիպման կարիք չկա, գնա ու զբաղվիր քո ուզած գործով, մեզ մոտ ամեն ինչ արդար ա (մի փոքր թերություն կա միայն՝ արդար դատական համակարգ չունենք, բայց փոխարենը վարչապետը լավն ա)։
Ուրախանում եմ՝ ի՜նչ լավ երկիր ա, հաստատ կզբաղվեմ սրանով։ Օրերից մի օր բացում եմ նորություններն ու տեսնում, թե ոնց ա էս հրաշք երկրի պաշտոնյաներից մեկն ուղիղ եթերով մանրամասնորեն պատմում, թե ինչ միջոցներով ա փորձում մի բիզնես կազմակերպության ճնշի, տարածքը ձեռքից վերցնի, վերջում էլ կոչ ա անում էս գլխից բոյկոտել բիզնեսը, որ այն սնանկանա։ Հմմ…Բա որ էս հրաշալի առանձնյակին ես էլ դուր չգա՞մ։ Գոյության իրավունք ունի, չէ՞, էդ հարցը։
Իհարկե, ինձ՝ ՀՀ քաղաքացի Սուրեն Սահակյանիս, գուցե հետաքրքրի հարցի համատեքստը (ավելին ասեմ՝ գիտեմ ու սկզբունքորեն կողմ եմ հանրայինը հանրությանը վերադարձնելուն), բայց արդյո՞ք այլոց էլ ա նույն կերպ հետաքրքրելու։ Ո՞ր մի ողջամիտ մարդը դրանից հետո էստեղ ներդրում կանի։ Խնդիր չկա, բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն, բայց ես մի դատապարտող խոսք չտեսա էդ հրաշք էակին առաջադրած ուժից կամ գոնե իր զղջմանը ականատես լինելու հույս ունեմ։ Հետո էլ թե բա «լիդիանի» նման ընկերությանը չնեղացնենք, որ ներդրումային միջավայրը չփչանա ։)
Հոդվածը՝ մեկնաբանություններում։
Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից: