Շոգ եղանակին լավագույն ըմպելիքը խնձորի հյութն Է՝ կրկնակի նոսրացված ջրով: Այս մասին գրել Է «Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով Ռուսաստանի Հյութեր արտադրողների միության նախագծի ղեկավար Լյուդմիլա Խոմիչին: Նրա խոսքով՝ հենց ջրով խառնած հնձորի հյութն Է լավագույնը ծարավը կոտրելու եւ օրգանիզմի աղային հաշվեկշիռը վերականգնելու համար: Փորձագետը վկայակոչել Է կանադացի գիտնականների հետազոտությունների արդյունքները, որոնք հանգել են այն եզրակցության, որ այդ ըմպելիքը նույնիսկ ավելի արդյունավետ Է, քան հատուկ լուծույթները (Էլեկտրոլիտները), որոնք բժշկության մեջ օգտագործվում են աղիքային խանգարումների ժամանակ: Նման գործողությունը պայմանավորում Է կալիումի ներկայությունը, որով հարուստ են բոլոր հյութերը: Խոմիչը նշել Է, որ տապին ավելի լավ Է նախապատվությունը տալ հատապտղային մորսերին եւ թթու հյութերին, որոնք անհրաժեշտ Է նոսրացնել ջրով: Նա նաեւ խորհուրդ Է տվել խմել բանարեղենային հյութեր, որոնք ավելի քիչ քանակությամբ շաքար են պարունակում մրգահյութերի համեմատությամբ: Ըստ որում մասնագետները խորհուրդ են տալիս գործածել օրական երեք բաժակ ըմպելիքից ոչ ավելի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Առաջարկվել է տապին ծարավն ամենից լավ հագեցնող ըմպելիքը
| Դիտվել է`
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ