Երբ երկու հոգի բամբասում են, դրա բուն նպատակը առանց երրորդի ներկայության նրան վատաբանելու գնով իրենց երկուսի ինքնահաստատումը չէ, դա ավելի շուտ մեթոդն է, ոչ էլ երկուսի համար մտերմության ավելի ինտիմ ու համապարփակ մակարդակի հասնելը, սա էլ հավելյալ արդյունք կամ ֆիզիոլոգիական մոտիվացիա է, որովհետև ոչինչ այնքան չի ոգեշնչում մարդկային խմբին, քան մեկ այլ խմբի դեմ միավորվելը:
Էս ամբողջ պատմության բուն նպատակը առանձնյակների փոխազդեցության գերհաղորդական նեյրոցանցի հաստատումն է:
Էս ցանցը հաստատման նախնական փուլում անկարևոր սպամ թվացող ինֆոյի տարածման միջոցով օգնում է, որ շատ թվով առանձնյակներ տողորոշեն իրար համակարգի մեջ, հետո անհրաժեշտության դեպքում ծառայում նաև գոյատևման համար կարևոր տեղեկատվության տարածմանը, հատկապես էն դեպքերում, երբ այդ ինֆոն պետք է տարածվի շատ արագ:
Սա քաղաքակրթության զարգացման համար հիմնաքարային ազդեցություն է ունեցել` հնարավորություն տալով միավորվել ավելի շատ թվով մարդկանց, քան հնարավոր էր մինչ այդ մեկ մարդախմբի մեջ:
Անգամ կա կարծիք, որ լեզուն ինքնին զարգացել է զուտ բամբասելու անհրաժեշտությունից:
Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան էջից: