Ռոբերտ Մարդյան. հայ, որը հրաժարվել է ԱՄՆ-ի նախագահ դառնալ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Մարդյան. հայ, որը հրաժարվել է ԱՄՆ-ի նախագահ դառնալ

Ռոբերտ Մարդյանը 20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում ամենաազդեցիկ հանրապետական գործիչներից էր: Ապագա քաղաքական գործիչը ծնվել է 1923 թ. Փասադենայում ( Կալիֆորնիա) Հայոց ցեղասպանությունից Ադանայում հրաշքով փրկված և ԱՄՆ տեղափոխված հայերի ընտանիքում:

Դպրոցից հետո Ռոբերտը զուգահեռաբար սկսել է սովորել երկու ամերիկյան հեղինակավոր համալսարաններում՝ Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանում և Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում: Իրավաբանի մասնագիտություն ստանալով և ԱՄՆ Ռազմածովային ուժերում ծառաեյուց հետո երիտասարդ Ռոբերտ Մարդյանը Լոս Անջելեսում իրավաբանական կոոպերատիվ է բացում, իսկ 1950թ հետևելով ավագ եղբոր՝ Սեմուելի օրինակին՝ համալրել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության շարքերը:

Այդ տարիների ընթացքում քաղաքականությունը Մարդյանի համար հիմնական զբաղմունք էր դարձել, իսկ 1962 թ.-ին դարձել է Հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ: 1968 թ. հայազգի Մարդյանին նկատել է ԱՄՆ-ի ապագա նախագահ Ռիչարդ Նիքսոնը և նրան մեկ այլ հայնտի հայկական արմատներ ունեցող ամերիկացի քաղաքական գործիչ Քենեթ Խաչիկյանի հետ միասին հրավիրել գլխավորել իր նախընտրական քարոզարշավը: Ավելի ուշ նրանց միացել է նաև ելույթների տեքստերի հեղինակ Արամ Բախշյանը:

Հենց այս խումբն էր 1969թ. դարձել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Նիքսոնի հաջողության գրավականը: 1970-ականներին Ռոբերտ Մարդյանը, որը զբաղեցրել է արտաքին քաղաքականության հարցերով Նիքսոնի գլխավոր խորհրդականի պաշտոնը, ԱՄՆ արդարադատության նախարար Ջոն Միտչելին և պետքարտուղար Հենրի Քիսինջերին հավասար համարվում էր ամենաազդեցիկ ամերիկացի քաղաքական գործիչներից մեկը: Ռոբերտ Մարդյանի անունը հիշատակվել է նաև Ուոթերգեյթյան սկանդալում, որի պատճառով Ռիչարդ Նիքսոնը հրաժարական է տվել: 1974 թ., Ռոբերտ Մարդյանը դարձել է Հանրապետական կուսակցության գլխավոր քարտուղար իսկ մեկ տարի անց հանրապետականների մեծամասնությունը պաշտպանել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում նրա թեկնածության առաջադրումը, սակայն քաղաքական գործիչը հրաժարվել է մասնակցել նախընտրական քարոզարշավին:

1980-ականների սկզբին Մարդյանը կարճ ժամանակով վերադարձել է Սպիտակ տուն և միացել ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմին, սակայն շուտով որոշել է լքել այն և 1982 թ. Կալիֆորնիայի նահանգի նահագանպետի ընտրություններում աջակցել հայազգի Ջորջ Դեքմեջյանին: 1980-ականների վերջերին հայկական ծագումով ազդեցիկ ամերիկացի քաղաքական գործիչ Ռոբերչտ Մարդյանը որոշել է հեռանալ քաղաքականությունից և զբաղվել գիտահետազոտական գործունեությամբ: Ռոբերտ Մարդյանը մահացել է թոքերի քաղցկեղից 2006 թվականին Կալիֆորնիայի Սան Կլեմենտո քաղաքում:

vstrokax.net