«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի գրադարանում մոտ մեկուկես ժամ ելումուտ չկա։ Դուռը բացողներն էլ արագ փակում են՝ ներսում տեսնելով «Ա1+»-ի տեսախցիկը։ «Ա1+»-ի զրուցակիցը ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունին է,որը դատապարտված է «Դրոյի» հայտնի գործով։Նա առաջին անգամ տեսախցիկի առաջ հարցազրույց է տալիս քրեակատարողական հիմնարկում։







