Այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանում է պատգամավորների հարցերին։ Նա մասնակցում է 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներին։ Պատգամավորներից Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց հայտնի գաղտնալսման մասին․ խոսքը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ հենց վանեցյանի միջև գաղտնալսման մասին է։ Թանդիլյանը հետաքրքրվեց, թե ինչ նորություն է առկա։
Ի պատասխան Վանեցյանը մանրամասներ հայտնեց և նշեց, թե այժմ նոր ծրագիր է առկա, որը պետք է բացառի գաղտնալսումները։
«Ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների հարյուր տոկոսանոց գաղտնիության ապահովում գրեթե անհնար է։ Կան հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են երկրների առաջնորդներ։ Հավատացեք, որ հազարավոր դեպքերի մասին չեն բացահայտվել։ Իհարկե խոսել 100 տոկոս պաշտպանվածության մասին չենք կարող։
Մինչև այդ գաղտնալսման ի հայտ գալը, ԱԱԾ-ն ՏՏ ոլորտի մասնագետների հետ սկսել են մշակել մի ծրագիր, որը պետք է կիրառվի ու զերծ պահի ցանկացած տեսակի գաղտնալսումից։ Այդ ծրագիրն այժմ կա, իմ հեռախոսի մեջ տեղադրված է։ Այդ պահին բավականին պաշտպանված է, եւ շատ-շատ մասնագետներ տվել են եզրակացություն, որ անհնար է այս հավելավածի գաղտնալսումը: Սա լրիվ հայկական պրոդուկտ է, սերվերը գտնվում է ԱԱԾ-ում», – նշեց նա։