Չինաստանի իշխանությունները տվել են նորովիրուսի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ սկսելու թույլտվություն, նորովիրուս, որը վիրուսային գաստրոԷնտերիտի առաջացման ամենատարածված պատճառն Է: Ինչպես հունիսի 5-ին գրել Է Shanghai Daily թերթը, պատրաստուկը կդառնա աշխարհում առաջին քառավալենտ պատվաստանյութը նորովիրուսի դեմ:
Պատվաստանյութը Չինաստանի Գիտությունների ակադեմիային կից Շանհայի Պաստերի ինստիտուտի (IPS) եւ Anhui Zhifei Longcom Biopharmaceutical ընկերության համատեղ մշակումն Է: Կլինիկական փորձարկումների անցկացման թույլտվությունը, որոնք կտեւեն շուրջ հինգ տարի, մայիսի 30-ին տվել Է Բժշկական պատրաստուկների ազգային վարչությունը: IPS-ում այդ ծրագրի ղեկավար Հուան Չժուանի խոսքով՝ պատվաստանյութի մշակման համար պահանջվել Է չորս տարի: Նորովիրուսով, որը նաեւ անվանում են «ստամոքսային գրիպ», ախտահարումը կանխելու հարցում դրա արդյունավետությունը տեսականորեն կարող Է կազմել 80-ից մինչեւ 90 տոկոս: Բարձրվարակիչ եւ որոշ դեպքերում մահացու նորովիրուսը, որը վիրուսային գաստրոԷնտերիտի հիմնական հարուցիչն Է, տարեկան ամբողջ աշխարհում ախտորոշվում Է մոտավորապես 685 միլիոն մարդու մոտ: Նորովիրուսն ամեն տարի շուրջ 210 հազար մարդու կյանք Է խլում: Հիվանդության բռնկումները սովորաբար տեղի են ունենում տարվա ցուրտ ժամանակ, իսկ ամենամեծ ռիսկի խմբում են երեխաներն ու տարեց մարդիկ: Վիրուսը փոխանցվում Է ջրի, կերակրի միջոցով, օդա-կաթիլային եղանակով եւ ախտահարված մարդու հետ ուղղակիորեն շփվելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: