Լեգենդար Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը և Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին Հայաստանում են տոնելու Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը:
Նշենք այս խորագրով բարեգործական համերգը կայացել է 1989 թվականին Լոնդոնում ի աջակցություն 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժածների։
Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դիի խոսքով ինքն էլ է դժվարությամբ հավատում այն բանին, որ բարեգործական ծրագիրն արդեն 30 տարեկան է․ «Թեև 30 տարի առաջ էր, բայց Իէնն ու Այոմին հրաշալի տեսք ունեն և իրենց ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այս տարիների ընթացքում ոչ միայն օժանդակել են, այլև եկել են ու շարունակում են այցելել Հայաստան, որպեսզի իրենց աչքերով տեսնեն, թե ինչով կարող են օգտակար լինել։ Պետք է ընդունենք, որ նրանք երկուսն էլ ջանք չեն խնայել և մեծ օժանդակություն են բերել Գյումրիի այդ դպրոցի կայացմանը։ Արային և իր թիմին շնորհակալ եմ միջոցառումները կազմակերպելու համար»։
Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը հիշեց իր զգացողությունները, երբ առաջին անգամ այդ դեպքերից հետո Հայաստանում հանդես է եկել համերգով։
Ամբողջությամբ՝ life.tert.am