
Ամիսներ շարունակ խոսակցություններ էին շրջանառվում, թե Black Star ապրանքնիշի հիրմնադիր, ռեփեր Տիմատին հայրանալու է երկրորդ անգամ։ Նրան երկրորդ բալիկը պարգևելու է մոդել Անաստասիա Րեշետովան։
Տիմատին ամեն ինչ անում էր շրջանցելու այս խոսակցությունները, սակայն այսօր ռեփերն, ամեն դեպքում, որոշել է կիսվել իր և Անաստասիայի առաջին ֆոտոշարքով, որտեղ մոդելը կլորացած փորիկով է։
Անաստասիան էլ իր հերթին է իրապարակել լուսանկար, որին կցել է «Մեծանում ենք» մեկնաբանությունը։
Նշենք ռեփերն ունի դուստր` Ալիսան, որին մեծացնում է Տիմատիի մայրիկը և փոքրիկը արդեն հասցրել է հայտնիություն ձեռք բերել համացանցում։