Կառավարությունը հաստատեց «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Սոնա Հովհաննիսյանի ընտրության արդյունքները:
Ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին դիմել էին երկու թեկնածու՝ պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը և կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանը:
2019 թվականի մայիսի 14-ին կառավարման խորհրդի նիստում, որին մասնակցում էին խորհրդի 24 անդամներից 23-ը, գաղտնի քվեարկությամբ Սոնա Հովհաննիսյանն ստացել է 15 կողմ ձայն, իսկ Վազարշակ Հարությունյանը՝ 8:
Հիմք ընդունելով կանոնադրության վերոնշյալ դրույթները՝ կոնսերվատորիայի խորհրդը որոշում է կայացրել Սոնա Հովհաննեսի Հովհաննիսյանին ընտրել կոնսերվատորիայի ռեկտոր: