Տղան մաշկը փոխում է ինչպես օձը
Advertisement 1000 x 90

Տղան մաշկը փոխում է ինչպես օձը

Ֆլորիդայից 13-ամյա Էլիո Ֆիգուրեդոն հազվագյուտ խանգարմամբ է տառապում, որի պատճառով օձի նման պաբերաբար մաշկափոխ է լինում:

The Daily Mail-ը հայտնում է, որ տղա ի ծնե տառապում խանգարմամբ, որը իխտիոզի տարատեսակ է: Էլիոյի օրգանիզմը չափազանց արագ է արտադրում մաշկի բջիջներ, ինչի հետեւանքով երեխայի մաշկը մշտապես թեփոտվում է եւ կարմիր գույն ստանում: Սրա պատճառով երեխան մշտապես ենթարկվում է հասակակիցների ծաղր ու ծանակին:

Բժիշկները կանխատեսել էին, որ Էլիոն չի ապրի մինչեւ իր առաջին տարեդարձը: Հիմա տղան աշխատում է լիարժեք կյանքով ապրել եւ իր օրինակով ոգեշնչել իխտիոզով այլ հիվանդներին: Նա, մասնավորապես, կոչ է անում չներփակվել, չապրել ճգնավորի կյանքով, այլ հավատալ, որ աշխարհում կան բարի մարդիկ՝ պատրաստ ցուցաբերելու օգնություն եւ աջակցություն:

Էլիոյի կյանքն անցնում է իր առողջական վիճակի մշտական վերահսկմամբ: Նա շաբաթը 2 անգամ ընդունում է հատուկ բուժական լոգանքներ, իսկ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ մարմնին քսում է խոնավացնող վազելին: Արեւային այրվածքներ չստանալու համար տղան փողոց դուրս գալիս մի քանի շերտ հագուստ է հագնում:

med.news.am



Նման նյութեր