
PRO SPORT կայքը Youtube-յան իր ալիքով տեսանյութ է հրապարակել, ուր Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի առաջատար Էդին Ջեկոն կարմիր քարտ է ստացել հույների դեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 4-րդ տուրում: Դրվագներից մեկում իտալական «Ռոմայի» հարձակվողը, գտնվելով խոտածածկին, իջեցրել է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսի կիսավարտիքը: Դրանից հետո Ջեկոն ստացել է երկրորդ դեղին քարտը և հեռացվել խաղադաշտից:
Հունաստանում կայացած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: ՊԱՕԿ-ի պաշտպան Յորգոս Ցևալասի անկրկնելի գոլի շնորհիվ հույները պարտությունից խուսափել էին վերջին վայրկյաններին: