Նիհարելու հանրահայտ բիոակտիվ հավելումները կարող են վտանգավոր լինել կանանց առողջության համար։ Համաձայն ԱՄՆ սննդամթերքների եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչության (FDA) տեղեկատվության՝ բուսական սննդային հավելումները, որոնք վինպոցետին են պարունակում, կարող են վիժումներ առաջացնել։
Վինպոցետինը սինթեզում են վինկամինից՝ Բարվինոկ փոքր բույսի ալկալոիդից։ Դրա պարունակությամբ ԲԱՀ-երը նախատեսված են հիշողության բարելավման եւ քաշի վերահսկման համար։ Վտանգն այն է, որ այդ կենսաբանական ակտիվ հավելումները վաճառվում են ազատ եւ առանց բժշկի դեղատոմսի։
Կրծողների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ անգամ փոքր չափաբաժիններով վինկամինը հանգեցնում է նորածինների մարմնի զանգվածի նվազման, ինչպես նաեւ վիժումների ռիսկի ավելացման։ Այս առնչությամբ FDA-ը խորհուրդ է տալիս վերարտադրողական տարիքի կանանց եւ հատկապես հղիներին հրաժարվել ԲԱՀ-երից, որոնք այդ ալկալոիդն են պարունակում։