Քենիացի կինը կարել է որդու բերանը, որ շատ չխոսի
Advertisement 1000 x 90

Քենիացի կինը կարել է որդու բերանը, որ շատ չխոսի

Քենիայի Մայ Մահիու գյուղում բնակվող մի կին կարուձևի համար նախատեսված սովորական թել ու ասեղով կարել է որդու բերանը։ Այս մասին հայտնում է allafrica–ն։

Ըստ կայքի` կինն աշխատել է գեղեցկության սրահում, երբ նրա 10 տարեկան որդին վերադարձել է դպրոցից։ Տղան խոստովանել է, որ այդքան էլ լավ չի հանձնել քննությունը և սկսել է արդարանալ։ Կինն էլ որոշել է պատժել տղային վատ սովորելու ու շատ խոսելու համար և կարել է նրա բերանը։

Հետո խոստովանել է, որ ուզում էր մեկ ժամ հետո հանել կարերը, որպեսզի տղան մի լավ դաս քաղեր դրանից։

«Դեպքը տեղի է ունեցել անցած շաբաթ, բայց դպրոցի ղեկավարությունն ու տղայի բարեկամները որոշել են մինչև հունիսի 4–ը չհայտնել դրա մասին», – ասել է Մայ Մահիու գյուղի կոմիսար Յուլիուս Նյագան։

Նրա խոսքով` տղան կայուն վիճակում է և բուժվում է Նայվաշա շրջանի հիվանդանոցում։

armeniasputnik.am



Նման նյութեր