
Ռուս հարձակվողական ոճի կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը համալրեց «Փյունիկի» շարքերը: Հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Եֆիմովի վերջին ակումբը եղել է Երևանի «Երևանը», որի կազմում Հայաստանի Առաջին լիգայի առաջնության այս խաղարկությունում դարձել է 46 գոլի հեղինակ և հանդիսանում է առաջնության լավագույն ռմբարկուն:
Եֆիմովն ավելի վաղ հանդես է եկել «Սմենայի», «Լոկոմոտիվ-2»-ի, «Նոստայի», «Խիմկիի», «Ռիգայի», «Տրոիցկի», «Արարատ-Մոսկվա 2»-ի կազմերում:
Այսօր «Փյունիկը» նաև հայտարարել էր Էդգար Մանուչարյանի վերադարձի մասին: